Մենք («PwC», «մեզ» կամ «մեր») հավատարիմ ենք անձնական տվյալների պաշտպանությանը: Սույն ծանուցումը նկարագրում է, թե ինչու և ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում անձնական տվյալները և տրամադրում տեղեկատվություն անհատների իրավունքների մասին: Մենք կարող ենք օգտագործել մեզ տրամադրված անձնական տվյալները` սույն ծանուցման մեջ նկարագրված ցանկացած նպատակներից մեկով կամ ինչպես նախատեսված է հավաքելու վերաբերյալ կետով:
Անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: PwC- ն անձնական տվյալները մշակում է բազմաթիվ նպատակներով, և հավաքման միջոցները, մշակման, օգտագործման, բացահայտման և պահպանման օրինական հիմքը յուրաքանչյուր նպատակի համար կարող են տարբեր լինել:
Անձնական տվյալները հավաքելիս և օգտագործելիս մեր քաղաքականությունն է լինել թափանցիկ, թե ինչու և ինչպես ենք մշակում անձնական տվյալները:
Մենք կարևորում ենք մեր ունեցած բոլոր տվյալների անվտանգությունը: Մենք հավատարիմ ենք միջազգայնորեն ճանաչված անվտանգության ստանդարտներին, և հաճախորդի գաղտնի տվյալներին վերաբերող տեղեկատվական անվտանգության կառավարման մեր համակարգը համպատասխանում է ISO / IEC 27001: 2013 պահանջներին:
Մենք ունենք քաղաքականությունների, ընթացակարգերի և ուսուցման շրջանակ, որն ընդգրկում է տվյալների պաշտպանությունը, գաղտնիությունը և անվտանգությունը, և մենք պարբերաբար վերանայում ենք մեր իրականացրած միջոցառումների նպատակահարմարությունը ՝ մեր ունեցած տվյալների անվտանգության համար:
Մենք կարող ենք հավաքել տվյալների հետևյալ տեսակները.
Մենք կարող ենք մշակել ձեր անձնական տվյալները միայն այն նպատակներով, որոնց համար դրանք տրամադրվել են, ներառյալ.
Մենք տեխնիկական տվյալները մշակում ենք՝
Մենք ձեր անձնական տվյալները չենք տեղադրում հանրամատչելի աղբյուրներում: Մենք չենք ընդունում որևէ որոշում, որը բացասական իրավական հետևանքներ կունենա ձեր համար, կամ այլ կերպ կխախտի ձեր իրավունքներն ու օրինական շահերը՝ հիմնված միայն անձնական տվյալների ավտոմատ մշակման վրա:
Յուրաքանչյուր մշակման գործունեության իրավական հիմքերը ներկայացված են վերը նշված համապատասխան բաժիններում: Երբ մենք մշակում ենք անձնական տվյալները մեր օրինական շահերի համար, մենք հաշվի ենք առնում ցանկացած հավանական ազդեցություն տվյալների սուբյեկտի վրա (և՛ դրական, և՛ բացասական), և տվյալների սուբյեկտի իրավունքները՝ տվյալների պաշտպանության մասին օրենքներով: Մեր օրինական բիզնես շահերը չեն գերակայում տվյալների սուբյեկտների շահերը. մենք չենք մշակելու անձնական տվյալները, երբ մեր շահերը գերակշռում են տվյալների սուբյեկտի վրա ազդեցությունը (եթե մենք համաձայնություն չունենանք, կամ այլ բան չի պահանջվում կամ թույլատրվում օրենքով):
Ձեր անձնական տվյալները կպահպանվեն Ձեր պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում: Դրանից հետո անձնական տվյալները կարող են պահվել միայն օրենքով սահմանված ժամկետում նշված ժամանակահատվածի համար կամ այնքան ժամանակ, քանի դեռ Դուք կամ մենք կարող ենք հետապնդել միմյանց նկատմամբ իրավական պահանջներ:
Մենք կփոխանցենք անձնական տվյալները ուրիշներին միայն այն դեպքում, երբ դա մեզ օրենքով թույլատրվոի։ Երբ մենք անձնական տվյալներ ենք փոխանցում այլ անձանց, մենք պայմանագրային պայմանավորվածությունների և անվտանգության մեխանիզմների ենք դիմում`պաշտպանելու անձնական տվյալները և համապատասխանելու մեր տվյալների պաշտպանության, գաղտնիության և անվտանգության չափանիշներին:
Մենք կազմակերպությունների միջազգային ցանցի անդամ ենք և այլ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների նման, մենք ներգրավում ենք այլ անձանց, որոնք գործում են այլ երկրներում ՝ մեզ օգնելու իրականացնել մեր գործունեությունը: Արդյունքում, անձնական տվյալները կարող են փոխանցվել այն երկրներից, որտեղ մենք և մեր հաճախորդները գտնվում ենք:
ԵՄ օրենսդրությամբ կարգավորվող անձնական տվյալներ. միջազգային փոխանցումները կարող են ներառել եվրոպական տնտեսական տարածքից դուրս գտնվող երկրներ («ԵՏՏ») և այլ երկրներ, չունեցող օրենքներ, որոնք ապահովում են հատուկ պաշտպանություն անձնական տվյալների համար: Մենք քայլեր ենք ձեռնարկել ապահովելու, որ բոլոր անձնական տվյալները ապահովված են բավարար պաշտպանությամբ, և որ ԵՏՏ-ից դուրս անձնական տվյալների բոլոր փոխանցումները կատարվում են օրինական ճանապարհով:
Այն դեպքում, երբ մենք անձնական տվյալները փոխանցում ենք ԵՏՏ-ից դուրս այն երկրին, որը սահմանված չէ Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող, փոխանցումները կատարվում են համաձայնագրի ներքո, որը ապահովում է ԵՄ պահանջները ՝ ԵՏՏ-ից դուրս անձնական տվյալների փոխանցման համար, ինչպես, օրինակ, Եվրոպական հանձնաժողովի հաստատված պայմանագրային ստանդարտ դրույթները: Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված ստանդարտի պայմանագրային դրույթները հասանելի են այստեղ:
Մեր կողմից պահվող անձնական տվյալները կարող են փոխանցվել ՝
Մենք գիտակցում ենք, որ թափանցիկությունը շարունակական պատասխանատվություն է, այսպիսով մենք կպահպանենք գաղտնիության մասին տվյալ հայտարարությունը պարբերաբար վերանայման ներքո:
Գաղտնիության տվյալ հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է 16.08.2021թ.-ին։
Տվյալների հսկողը PwC Արեմանիան է կամ PwC-ի անդամ կազմակերպությունը, որը նշված է հետևյալ հղումով՝ https://www.pwc.com/gx/en/about/office-locations.html, այն է պայմանագրային կողմ՝ ծառայություններ մատուցելու կամ ստանալու համար, կամ այն կազմակերպության հետ, որի հետ Դուք կապ եք հաստատել:
Եթե որևէ հարց ունեք սույն հայտարարության վերաբերյալ կամ ինչպես և ինչու ենք մշակում անձնական տվյալները, խնդրում ենք դիմել մեզ.
Հայաստան, Երևան 0010
Վազգեն Սարգսյան 2,
«Կամար» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ
Էլ. Փոստ՝ am_privacy@pwc.com
Հեռախոս՝ +374 (10) 51 21 51
Ֆիզիկական անձինք ունեն որոշակի իրավունքներ իրենց անձնական տվյալների նկատմամբ, և տվյալների հսկողները պատասխանատու են այդ իրավունքների իրականացման համար: Երբ մենք որոշում ենք, թե ինչպես և ինչու են մշակվում անձնական տվյալները, մենք տվյալների հսկող ենք և ստորև ներառել ենք լրացուցիչ տեղեկություններ իրավունքների մասին, որոնք ունեն ֆիզիկական անձինք և ինչպես են այդ իրավունքները կիրառվում:
Դուք իրավունք ունեք մուտք գործել ձեր անձնական տվյալներին, որը պահվում է մեր կողմից որպես տվյալների հսկող: Այս իրավունքը կարող է իրականացվել ` ուղարկելով am_privacy@pwc.com էլեկտրոնային հասցեին էլեկտրոնային նամակ:
Մեզ ներկայացրած անձնական տվյալները թարմացնելու համար կարող եք ուղարկել էլեկտրոնային նամակ am_privacy@pwc.com հասցեին կամ, անհրաժեշտության դեպքում, կապվել մեզ հետ համապատասխան կայքի գրանցման էջի միջոցով կամ փոփոխելով համապատասխան ծրագրերում պահվող անձնական տվյալները, որոնք դուք գրանցել եք:
Գործնականում հնարավոր է, որ մեր կողմից մշակված ցանկացած անձնական տվյալ այլևս ճշգրիտ չէ։ Այդ դեպքում մենք կկատարենք ուղղումներ (անհրաժեշտության դեպքում) ՝ ձեր կողմից թարմացված տեղեկատվության հիման վրա:
Այն դեպքում, երբ մենք անձնական տվյալները մշակում ենք համաձայնության հիման վրա, ֆիզիկական անձինք իրավունք ունեն ցանկացած պահի դադարեցնել համաձայնությունը: Մենք հիմնականում չենք մշակում անձնական տվյալները համաձայնության հիման վրա (քանի որ մենք սովորաբար առաջնորդվում ենք այլ իրավական հիմքերով): Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը դադարեցնելու համար խնդրում ենք am_privacy@pwc.com հասցեին ուղարկել էլեկտրոնային նամակ կամ դադարեցնել PwC շուկայավարման ցանկով էլեկտրոնային նամակ ստանալ, սեղմելով ստացված նամակում «չեղարկել բաժանորդագրությունը» հղումը:
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի սահմանափակել կամ առարկել ձեր անձնական տվյալների մշակումը՝ ձեր իրավիճակից բխող ողջամիտ հիմքերով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ պահանջվում է մշակումը:
Նման դեպքում մենք այլևս չենք մշակի կամ կսահմանափակենք անձնական տվյալների մշակումը, եթե մենք չկարողանանք օրինական հիմքեր ներկայացնել մշակման կամ իրավական պահանջների հաստատման, կատարման կամ պաշտպանության համար:
Սույն ծանուցումը նպատակ ունի տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչ անձնական տվյալներ ենք մենք հավաքում ձեր մասին և ինչպես է այն օգտագործվում: Ինչպես նաև վերը նշված իրավունքները օգտվելու, մշակման, փոփոխման, սահմանափակման կամ առարկության վերաբերյալ, ֆիզիկական անձինք կարող են ունենալ այլ իրավունքներ մեր ունեցած անձնական տվյալների վերաբերյալ, ինչպիսիք են տվյալների ոչնչացնելու և փոխանցելու իրավունքները:
Եթե ցանկանում եք իրականացնել այս իրավունքներից որևէ մեկը, խնդրում ենք ուղարկել էլեկտրոնային նամակ am_privacy@pwc.com էլեկտրոնային հասցեին։
Հուսով ենք, որ դուք երբևէ կարիք չեք ունենա, բայց եթե ցանկանում եք բողոքել անձնական տվյալների մեր օգտագործման վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել նամակ՝ am_privacy@pwc.com հասցեին ուղարկելով ձեր բողոքի մանրամասները: Մենք կուսումնասիրենք և կպատասխանենք ստացված ցանկացած բողոքին: